ԱԺԲ անդամ, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ արդեն մեր երկրորդ բանավեճն է, երբ պրն Հովսեփ Խուրշուդյանը պնդում է, որ Ցյուրիխի արձանագրությունների մեջ սահմանների վերաբերյալ չկա «վերահաստատել» (reconfirming) բառը, ապա հրապարկում եմ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրության 3-րդ պարբերությունը, որը հստակ արձանագրում է հետևյալը. «Վերահաստատելով նրանց հանձնառությունը, իրենց երկկողմ և բազմակողմ հարաբերություններում, հարգել և երաշխավորել հարգանքը հավասարության.... տարածքային ամբողջականության և սահմանների անփոփոխելիության սկզբունքների նկատմամբ»: |