ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«ԱԱԾ-ին դիմելու իմ շարժառիթները». Արմեն Դարբինյան
14:42, 15.01.2022 | mamul.am
3689 | 0

Նախկին վարչապետ, Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի գրառումը․ «ԱԱԾ-ին դիմելու իմ շարժառիթները

Հաշվի առնելով հանրության անհանգստությունը իմ ֆիզիկական անվտանգության վերաբերյալ գրառմանս առիթով, հարկ եմ համարում տալ հետևյալ պարզաբանումը.
իրադարձությունների ընթացքը կարող է ակտիվացնել հակառուսական ուժերին և դրդել նրանց ինչ-ինչ գործողությունների՝ մեղքը բարդելով ռուսների վրա:
Ուզում եմ, որ այդ ուժերը որևէ պատրանք չունենան՝ իմ աշխարհաքաղաքական կողմնորոշումերի վերաբերյալ. եղել և մնում եմ Ռուսաստանի հետ իրապես դաշնային և եղբայրական հարաբերությունների զարգացման կողմնակիցը՝ սակայն հայ ժողովրդի իրական շահերի և պետության առաջնահերթությունների գերակայությամբ:
Ցավում եմ, որ Հայաստանյան նախկին թե ներկա իշխանությունները՝ կամ լեգիտիմության, կամ էլ փորձառության պակասի պատճառով ունակ չեն եղել և չեն մեր իրական շահերը ներկայացնելու և պաշտպանելու Ռուսաստանի հետ հարաբերություններում: Մենք առաջիկայում լրացնելու ենք այդ բացը:
Նաև նկատեցի ներհայաստանյան քաղաքական քյանդրբազների և նրանց սպասարկող ծախու լրատվամիջոցների (օրինակ՝ Հայելի ակումբ) ակտիվությունը իրավիճակի շուրջ: Զգուշացնում եմ սրանց. չփորձեք և չհամարձակվեք, ամեն ինչ վերահսկվում է իմ կողմից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր