ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
«Լավ կլիներ Լուսավորչի արձանը դրվեր, քանի որ շատ հին ավանդազրույց կա, որը կապվում է Արագած լեռան հետ»․ Առնո Կուռ
00:36, 16.01.2022 | mamul.am
3520 | 2

Նկարիչ, դիզայներ, քանդակագործ Առնո Կուռը (Սաշա Ղալեչյան) ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քրիստոսի արձանի մասին:
Առհասարակ արվեստի գործը կամ հուշարձանը (նոր) կարող է դառնալ զբոսաշրջության խթան, 1-ին, եթե այն բացառիկ է, միակն է, 2-րդ եթե այն իմաստավորված, պատճառաբանված է ինչ որ հին պատմությաբ կամ ավանդազրույցով...
Քրիստոսի մեծածավալ արձաններ աշխարհում շատ կան, ուստի դրանով ոչ մեկին չես զարմացնի, և որևէ պատմությամբ կամ ավանդությամբ այն իմստավորված չի լինի: Այ լավ կլիներ, որ ոչ թե Քրիստոսի, այլ Լուսավորչի արձանը դրվեր, քանի որ մի շատ հին ավանդազրույց կա «Լուսավորչի Կանթեղի մասին» որ կապվում է ՀՀ ամենաբարձր լեռան՝ Արագածի հետ (ի դեպ Թումանյանը մի սիրուն բանաստեղծություն ունի էդ թեմայով, դնում եմ մեկնաբանություններում) և նաև աշխարհում կլիներ միակը ի դեպ Գրիգոր Լուսավոիչը համարվում է Հայոց պահապան Սուրբը»։

Աղբյուրը` Առնո Կուռ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր