ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Ադրբեջանի ԶՈՒ-ն սադրանքներ է նախապատրաստում Տավուշում․ «Ազատագրում»
16:40, 15.01.2022 | mamul.am
10019 | 3

«Ազատագրում»-ը գրում է․ «Ադրբեջանի զինված ուժերը սադրանքներ են նախապատրաստում Տավուշում
Ադրբեջանի ԶՈՒ֊ն սադրանքներ իրականացնելու նպատակով մոտակա 15 դիրքերում տեղակայել է իր լավագույն դիպուկահարներին: Հարվածն իրականացվելու է ցանկացած թիրախի՝ լինի դա սպայական կազմի ներկայացուցիչ, շարքային զինվոր, թե քաղաքացիական անձ։ Չնայած այդ օպերացիայի գաղտնիությանը, հայկական հետախուզությանը հաջողվել է տեղեկություններ ստանալ նախապատրաստվող սադրանքների վերաբերյալ ու այդ մասին նախազգուշացնել տեղում գտնվող անձնակազմին:
Ինչպես և կանխատեսել էինք, շփման գծում իրավիճակն ավելի է լարվում։ Հունվարի 11-ին ադրբեջանական զինուժը Վարդենիսում ամենամեծ սադրանքն է իրականացրել։ Չնայած տարբեր զինատեսակների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և հրետանու կիրառմանը՝ թշնամու ուժերը շատ լուրջ կորուստներ են կրել։ Դատելով ամենից՝ մեծ թվով կորուստներով ավարտված հերթական ձախողված սադրանքն է հենց ստիպել Ադրբեջանի ԶՈՒ-ին փոխել մարտավարությունն ու ներգրավել բացառապես դիպուկահարների»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր