ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Ղազախստանում անկարգությունների ժամանակ 225 մարդ է զոհվել
20:12, 15.01.2022 | mamul.am
3853 | 0

Ղազախստանում անկարգությունների ժամանակ զոհվել է 225 մարդ, այդ թվում՝ անվտանգության 19 աշխատակից. «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ հայտնել է Գլխավոր դատախազության քրեական հետապնդման ծառայության ղեկավար Սերիկ Շալաբաևը։
«225 մահացածներ տեղափոխվել են դիահերձարաններ... ներառյալ 19 ոստիկան և զինվորական»,- ասել է նա շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տնօրեն Ասել Արտակշինովան լրագրողներին պարզաբանել է, որ 225 մահացածներից 175-ը մահացել են բուժհաստատություններում։ Նա նաև հայտնել է, որ անկարգությունների ժամանակ տուժել է 4578 մարդ։
«Պարզվել է 4578 զոհի ինքնությունը, նրանցից 4353-ը տուժել են, այդ թվում՝ իրավապահ մարմինների 3393 աշխատակից»,- ասել է Շալաբաևը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր