ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Արևմուտքի կարծիքով Իրանը ժամանակ է շահում ուրանի գերհարստացման համար». Տ. Դավուդյան
23:06, 15.01.2022 | mamul.am
2298 | 0

Իրանագետ Տիգրան Դավուդյանի գրառումը. «Վիեննայում դադար է-8զ(2022)։ Իրանի հարցը քննարկող աշխարհի վեց մեծ պետությունների հանձնախմբում հանգիստ է և Իրանի պատվիրակն ու մյուս բանակցողները 8-րդ փուլի ընթացքում դադար են վերցրել և տուն են վերադարձել։ Նրանք հարցեր ունեն իրենց ղեկավարների հետ ճշտելու. Արևմուտքի կարծիքով Իրանը ժամանակ է շահում ուրանի գերհարստացման համար, իսկ Թեհրանը կարծում է Արևմուտքը պատժամիջոցների չեղարկման հարցով անկեղծ չէ։ Օրակարգում պատժամիջոցների բեկանումն է և Իրանի հարստացված ուրանի, ցենտրիֆուգերի և բալիստիկ հրթիռների ապագան։ Իրանի հարցերը քննարկվում են նաև Պեկինում ու Մոսկվայում։ Իրանի ԱԳ նախարարը երեկ Պեկինում էր, իսկ նախագահ Ռայիսին պատրաստվում է Մոսկվա մեկնել (Լուսանկարներում Վիեննայի բանակցողներն են և բանակցության տեմպից դժգոհ Ֆրանսիայի արտգործերի նախարարը)»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր