ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Արագածոտնի մարզում գայլերը մի քանի օրվա ընթացքում ձիեր և քուռակներ են հոշոտել
00:18, 16.01.2022 | mamul.am
4469 | 0

Աղձքում մի քանի օրվա ընթացքում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղի մի քանի ձի ու քուռակ: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

«Վերջին դեպքը երեկ գիշերն է տեղի ունեցել, երբ գայլերը կերել են քուռակի ու չգիտենք ինչ անենք: Գայլերն ազատ գալիս են գյուղ, և մենք չենք համարձակվում պաշտպանել մեր կենդանիներին: Պաշտպանելու միակ միջոցը հրացան գործադրելն է՝ գայլերին խփելու համար: Բայց դրա համար էլ մեզ քրեական պատասխանատվության կենթարկեն:

Ուզում ենք, որ այս հրապարակմամբ Աշտարակի ոստիկանությունը հետևություններ անի և միջոցներ ձեռնարկի՝ գյուղը գայլերի հարձակումներից փրկելու համար»,- նշել են գյուղի բնակիչները:

Լուսանկարները տրամադրել է Աղձք գյուղի բնակիչը:

Գայլերը մի քանի օրվա ընթացքում Աղձք գյուղում հոշոտել են ձիեր և քուռակներ
Գայլերը մի քանի օրվա ընթացքում Աղձք գյուղում հոշոտել են ձիեր և քուռակներ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր