Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը գրում է. «Հայտնի է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման առումով Հայաստանի Հանրապետությունը պնդել է հարաբերությունների` առանց նախապայմանների հաստատման վրա: Վերջին հաղորդագրություններում հաղորդվում է, որ Թուրքիան հրաժարվել է նախապայման առաջադրելուց և առաջին հանդիպումը անցել է առանց նախապայմանների: |