Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի գրառումը. «Հայաստանում մտքի սով է։ Սա շատ լուրջ եմ ասում։ Մի քանի էլեկտրոնային դրամապանակ ու կատալիզատորի մուխլյոժ չհաշված` մենք մեզ համար, աշխարհի համար, որևէ լուրջ բան չենք ստեղծում։ Էդ մտքի սովը շատ վաղուց է։ 11-րդ դարից էս կողմ, աշխարհին հասանելի մի հատ Միսս Աշխարհ, թե Միսս Եվրոպա երկրորդ տեղ ենք բռնել։ Իհարկե կարող եք ինձ բռնության ենթարկել Կոմիտասով, Վիկտոր Համբարձումյանով ու ձեռքի հետ էլ բանկոմատ նախագծով ինչ-որ հայով, բայց դրանով ոչինչ չեք փրկի։ |