ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 448.18, EUR 479.46, RUB 6.83, GBP 564.26
+19 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+29 °C
«Խելամիտ կլինի այն ղեկավարը, ով պետական մակարդակով Սփյուռքին մանդատ կտա ՀՀ խորհրդարանում». Նաիրի Հոխիկյան
19:36, 17.01.2022 | mamul.am
1432 | 2

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը լինի, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը թե ուրիշ որևէ մեկը, իրավունք չունի ինքնագլուխ որոշումներ կայացնել Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու առումով։ Դա չափազանց բարդ և վտանգավոր գործընթաց է, որն ավելի կործանարար կարող է լինել, քան Արցախի վրա գործարք կնքել թշնամու հետ։

Մի քանի անգամ շեշտել եմ, որ Թուրքիան նպատակ ունի Հայաստանը կտրել իր հիմնական զարկերակից՝ Սփյուռքից։ Եվ խելամիտ կլինի Հայաստանի այն ղեկավարը, ով պետական մակարդակով Սփյուռքին մանդատ կտա Հայաստանի խորհրդարանում։

ԱԺ-ում պետք է իրենց հաստատուն տեղերն ունենան հայկական Սփյուռքի առավել հայաշատ 10-15 համայնքները՝ հավասար իրավունքներով պատգամավորների տեսքով, իսկ կառավարությունում նախարարների առնվազն 30%-ը պետք է լինեն Սփյուռքից, 1 փոխնախարար անպայման պետք է լինի Սփյուռքից։

Սա է հայկական պետականության զարգացման և կառավարման մեջ Սփյուռքի մասնակցության միակ արդյունավետ ձևաչափը, ոչ թե տարին մեկ անգամ Սփյուռքից փող ուզելը։

Սա է նաև միակ ձևաչափը թշնամու ծրագրերը խափանելու և ամբողջ հայության ուժերը միավորելու հանուն ուժեղ հայկական պետության»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր