ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Ոչ պաշտոնական տեղեկատվությամբ, Ալեն Սիմոնյանը պատվիրակության կազմում ներառել է նաև կնոջը՝ օգտվելով ինքնաթիռի բիզնես դասի տոմսից». Արեգնազ Մանուկյան
10:36, 17.01.2022 | mamul.am
4011 | 1

«Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ԱԺ նախագահի պաշտոնն զբաղեցնող Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ական պատգամավորների ու ԱԺ աշխատակազմի որոշ անդամների հետ մեկնել է ԱՄՆ: Ոչ պաշտոնական տեղեկատվությամբ, նա պատվիրակության կազմում ներառել է նաև իր կնոջը՝ օգտվելով ինքնաթիռի բիզնես դասի տոմսից: Հանրությանը ներկայացրեք, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում իմ կողմից նշված ոչ պաշտոնական տեղեկությունները»,- դիմելով ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը: Արշակյանն ասաց, որ բոլոր ծախսերը թափանցիկ են, այդ թվում՝ գործուղումների. «Կարող եք ցանկացած ժամանակ աշխատակազմից վերցնել ծախսերի բացվածքներն ու տեղեկանալ. գաղտնի որևէ գործուղում չկա»: Մանուկյանն ասաց, որ պատասխանը առնվազն «ծիծաղելի է». «Երբ ասում եք, որ ծախսերը թափանցիկ են, ես պաշտոնական հարցում եմ ուղարկել ու հետաքրքրվել, օրինակ, որքա՞ն գումար է ծախսվել կառավարական առանձնատան համար, որը վերանորոգվում է Ալեն Սիմոնյանի համար, ինձ պատասխանել են, որ ծախսերը գաղտնի են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր