ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Մոսկվայում Թուրքիայի բանագնացը դրոշով մեքենայով է գալիս, մերոնք՝ չէ». Գեղամ Մանուկյան
11:12, 17.01.2022 | mamul.am
3498 | 0

Ընդդիմության ներկայացրած «Սահմանագծման ու սահմանազատման հիմնախնդիրների մասին» հայտարարության նախագիծը ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգ ընդգրկելու հարցը մերժվեց:

Ընդդիմադիր խմբակցությունները հանդես եկան ելույթով, որոնք վերաբերում էին ինչպես իշխող մեծամասնության կողմից վերոնշյալ նախագծի մերժմանը, այնպես էլ այլ թեմաների: Մասնավորապես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպմանը, ասել է. «Ամբողջ գործընթացում թուրքերը եղել են թելադրողը, Չավուշօղլուն ասել է՝ էս, մերոնք արձագանքել են, ասել է՝ էն, մերոնք արձագանքել են: Էլ չեմ խոսում գործընթացի մասին, որը փնթի է կատարվում: Մոսկվայում Թուրքիայի բանագնացը դրոշով մեքենայով է գալիս, մերոնք՝ չէ: Հանդիպումից հետո ԱԳՆ-ն հաղորդագրություն է արածում՝ էլի փնթի...»:

ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր