ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ուսապարկ Վահագն Ալեքսանյանը հերթական անգամ իրեն խայտառակեց». Ռոբերտ Մարգարյան
13:06, 17.01.2022 | mamul.am
5797 | 1

Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուսապարկ Վահագն Ալեքսանյանը հերթական անգամ ինքն իրեն խայտառակեց: Հակառակ նրա պնդումին՝ Էրդողանին նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը նույն ժամանակ հրապարակվել է մամուլում:

Դա նույնիսկ տպարգված է Թեհրանի «Ալիք» օրաթերթի 2005 թվականի ապրիլի 28-ի համարի առաջին էջում՝ հղում կատարելով «Երկիր» օրաթերթին:

Իսկ նամակի բովանդակությունն առանց բացատրության:

«Հարգելի՛ պրն վարչապետ, ստացա Ձեր նամակը: Իսկապես որպես հարևաններ մենք պետք է փորձենք ուղիներ որոնել այժմ և ապագայում համերաշխ ապրելու համար: Այդ իսկ պատճառով հենց սկզբից մենք առաջարկել ենք հաստատել դիվանագիտական հարաբերություններ, բացել սահմանները և երկխոսություն սկսել երկու երկրների ու ժողովուրդների միջև»:

Աշխարհում, մասնավորապես եվրոպական մայրցամաքում, կան հարևան երկրներ, որոնք ունեցել են դժվարին անցյալ, որի շուրջը տարակարծիք են: Սակայն դա նրանց չի խանգարում ունենալ բաց սահմաններ, բնական հարաբերություններ, դիվանագիտական կապեր, ներկայացուցիչներ միմյանց մայրաքաղաքներում, և, այդ բոլորով հանդերձ, զուգահեռաբար քննարկել վիճելի հարցերը:

«Անցյալին անդրադառնալու Ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե չի անդրադառնում ներկային ու ապագային: Արդյունավետ երկխոսության մեջ ներգրավվելու համար մեզ անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր և համապատասխան քաղաքական միջավայր: Երկկողմ հարաբերությունների զարգացման պատասխանատվությունը կրում են կառավարությունները, և մենք իրավասու չենք դա լիազորել պատմաբաններին: Ուստի մենք առաջարկել ենք և կրկին առաջարկում ենք առանց նախապայմանների մեր երկու երկրների միջև հաստատել բնական հարաբերություններ»»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր