ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Անբուժելի հիվանդ կնոջը բառիս բուն իմաստով նետել են փողոց». Վահան Թումասյան
16:48, 17.01.2022 | mamul.am
4278 | 1

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Գյումրի, ուր մարդը կոպեկի արժեք չունի...

Անբուժելի հիվանդ կնոջը բառիս բուն իմաստով նետել են փողոց՝ 23 աստիճան ցուրտ եղանակին, չջեռուցվող մի փլատակում մահանալու... Ահա երկրի դեմքը:

Ցրտահարության շեմին է...

Գյումրու նախկին ռադիոզավոդի կիսաքանդ հանրակացարանի երկրորդ հարկում մի հիվանդ միայնակ կին ցրտահարության շեմին է: Քայլել չի կարող, վառարանը շարքից դուրս է եկած, մեր տրամադրած վառելափայտն էլ վերջացել է: Հարևանները լացակումած զանգել, օգնություն էին աղերսում: Մի նորմալ վառարան, մի քանի պարկ վառելափայտ և սննդամթերք է պետք: Ամբողջ քաղաքում հուսամ մի մարդ կգտնվի, որ գնա օգնի: Մենք հիմա գյուղերում ենք, վաղը միայն կարող ենք նրան այցելել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր