ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Հայաստանում կատարվել է 1.761.529 պատվաստում». Արմեն Մուրադյան
15:12, 17.01.2022 | mamul.am
1963 | 0

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ներկայացնում եմ COVID-19-ի դեմ պատվաստումների ընթացքի վերաբերյալ վիճակագրական տվյալներ. COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից՝ 2021 թվականի ապրիլի 13-ից ի վեր, 2022 թվականի հունվարի 16-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 1.761.529 պատվաստում (96%-ով ավելի 09.01.2022-ի ցուցանիշից), որից առաջին դեղաչափ` 973.944 (163%-ով ավելի 09.01.2022-ի ցուցանիշից), երկրորդ դեղաչափ` 784.849 (72%-ով ավելի 09.01.2022թ-ի ցուցանիշից), որը կազմում է ամբողջ բնակչության 26.4%, բուստր դեղաչափը՝ 2736: Հունվարի 9-ից մինչև հունվարի 16-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է շուրջ 67.011 պատվաստում, օրական միջին տեմպը շուրջ 9573: Հաշվետու ժամանակահատվածում պատվաստվածների 32%-ը ստացել են 1-ին դեղաչափը, 66%՝ 2-րդ:

Պատվաստումների ընդհանուր թվի 54%՝ 1-ին դեղաչափի 42% և 2-րդ դեղաչափի 68% իրականացվել է վերջին 3 ամիսների ընթացքում:

COVID-19 Հայաստանում՝ 17.01.2022 թվականի ժամը 11։00-ի դրությամբ՝

• Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 347.785

• Առողջացածներ՝ 333.655

• Փաստացի բուժվողներ՝ 4594 ( 121 մեկ օրում)

• Մահվան ելքեր՝ 8020 (1 մեկ օրում)

• Մահվան ելքեր այլ պատճառով՝ 1516

• Մեկ օրում իրականացվել է 3872 թեստավորում, որից դրական են եղել 168-ը (4.3%)

• Effective Reproduction Rate` շուրջ 1.61 (աշխարհում՝ 1.30)

Պատվաստումների գործընթացի մեկնարկից՝ 13.04.2021թ., առ այսօր արձանագրվել է COVID-19 143.732 (հաստատված դեպքերի շուրջ 41%) դեպք և 4245 մահ (մահվան դեպքերի շուրջ 53%):

Դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է 20.10.2021թ.՝ 2603, իսկ մահվան դեպքերինը՝ 12.11.2021թ.՝ 70»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր