ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Անկանխիկի քարոզ անողն իր միջոցները պահում է կանխիկով». Արեգնազ Մանուկյան
16:06, 17.01.2022 | mamul.am
3441 | 0

«Հետաքրքիր է, թե օինագիծն ԱԺ ամբիոնից ներկայացնող Կառավարության ներկայացուցիչ Ներսես Երիցյանն իր ֆինանսական միջոցներն ի՞նչ եղանակով է պահում: Ներկայացնեմ պաշտոնատար անձանց 2020թ. եկամուտների հայտարարագրում նրա տվյալները. կանխիկ միջոցները՝ 350 հազար դոլար, անկանխիկ միջոցները՝ 11 մլն դրամ կամ մոտ 20 հազար դոլար: Զավեշտն այն է, որ այն մարդը, ով անկանխիկ դրամական միջոցների քարոզ է անում, իր ֆինանսական միջոցները պահում է կանխիկ եղանակով»,- խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ հավելելով, որ անկանխիկ գործառնությունների ավելի լավ հակաքարոզ հնարավոր չէր իրականացնել:

Հիշեցնենք՝ քննարկվում է անկանխիկ գործառնությունների մասին նախագծերի փաթեթը, որը ներկայացնում է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր