«Հետաքրքիր է, թե օինագիծն ԱԺ ամբիոնից ներկայացնող Կառավարության ներկայացուցիչ Ներսես Երիցյանն իր ֆինանսական միջոցներն ի՞նչ եղանակով է պահում: Ներկայացնեմ պաշտոնատար անձանց 2020թ. եկամուտների հայտարարագրում նրա տվյալները. կանխիկ միջոցները՝ 350 հազար դոլար, անկանխիկ միջոցները՝ 11 մլն դրամ կամ մոտ 20 հազար դոլար: Զավեշտն այն է, որ այն մարդը, ով անկանխիկ դրամական միջոցների քարոզ է անում, իր ֆինանսական միջոցները պահում է կանխիկ եղանակով»,- խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ հավելելով, որ անկանխիկ գործառնությունների ավելի լավ հակաքարոզ հնարավոր չէր իրականացնել: Հիշեցնենք՝ քննարկվում է անկանխիկ գործառնությունների մասին նախագծերի փաթեթը, որը ներկայացնում է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը: |