ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Բողոքի ակցիա` Առողջապահության նախարարության դիմաց
16:42, 17.01.2022 | mamul.am
4115 | 0

«Ազատ կամք» նախաձեռնությունն ակցիա է իրականացնում պատվաստումների շրջանակում նոր սահմանափակումների դեմ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 22-ից ուժի մեջ կմտնեն նոր սահմանափակումներ. ժամանցի, սննդի հանրային վայրեր այցելելիս պետք է ցույց տալ Covid-19-ի դեմ պատվաստման QR կոդը կամ թեստի բացասական արդյունք։

Օրեր առաջ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով հետևյալը. «Առողջապահության նախարարությունը նոր սահմանափակումներ է նախատեսել: Նպատակը մեկն է՝ որքան հնարավոր է շատ մարդ պատվաստել քովիդի դեմ:
Արդյոք այդ պատվաստանյութերը մարդկանց օգնում են: Արդյոք այդ պատվաստանյութերից անդառնալի վնասներ չեն առաջանում կամ չեն առաջանա ապագայում: Արդյոք ճիշտ է մասսայական պատվաստումների ենթարկվելը: Սրանք հարցեր են, որ յուրաքանչյուր գիտակից մարդ պետք է ինքն իրեն տա: Իսկ այս հարցերը գոնե պետք է առաջանան, քանի որ որևէ պատվաստանյութ գրանցված չէ: Գրանցված չէ, որովհետև չի անցել փորձարկումների բոլոր փուլերը»:

Բողոքի ակցիա` Առողջապահության նախարարության դիմաց
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր