ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացներում հաշվի առեք մի շատ կարևոր նրբություն»․ Ա․ Ղազարյան
17:48, 17.01.2022 | mamul.am
2657 | 1

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստան-Թուրքիա մերձեցման այս գործընթացներում հաշվի առեք մի շատ կարևոր նրբություն։
Նույն կերպ, ինչպես որ Արցախի հայությունն էր ձգտում հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, քաղաքական, տնտեսական, մշակութային մեկ միավոր դառնալ, նույն կերպ էլ Հայաստանի ծպտյալ, հարյուր հազարավոր գենետիկ թուրքերն են ձգտում Թուրքիայի հետ մերձենալուն։
Ի դեպ, նույն կերպ էլ վարվում են Հայաստանում բնակվող, կիսով հայ-կիսով ռուսները։ Նրանք էլ ձգտում են Ռուսաստանի հետ ոչ միայն մերձենալ, այլ կլանվել։
Լևոն Խեչոյանն է ամենա դիպուկը բնութագրել այս վիճակը․
«Անդրկովկասը, աշխարհագրական դիրքի պատճառով, հազարամյակներ է արդեն իսկ, որ դեպի ճրագակրակը նետվող գիշերային թիթեռի նման թռչկոտում է Արևելքի և Արևմուտքի միջև»:
Որ կողմն էլ նետվի այդ թիթեռը թևերը այրվելու են»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր