ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 448.18, EUR 479.46, RUB 6.83, GBP 564.26
+21 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ոչ մի հանրություն այդքան չի լսում «պատմությունից դաս քաղելու անհրաժեշտության» մասին, որքան հայ հանրությունը»․ Հ․ Բադալյան
03:06, 18.01.2022 | mamul.am
1673 | 0

.Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Թերևս ոչ մի հանրություն այդքան չի ասում կամ լսում «պատմությունից դաս քաղելու անհրաժեշտության» մասին, որքան հայ հանրությունը:

Եվ ոչ մի հանրություն թերևս այդքան քիչ չի խոսում համաշխարհային անցուդարձը ճանաչելու անհրաժեշտոության մասին, որքան հայ հանրությունը:

Այո՛, կան համաշխարհային զարգացման որոշակի պատմական օրինաչափություններ, բայց դրանցից ոչ պակաս են նաև անընդհատ ձևավորվող նոր գործոնները:

Դե եկ ու հասկացի՝ պատմությունից ինչ դաս քաղես, որ համարժեք լինի այսօրվա գրեթե ամեն օր փոխվող վիճակին: Երբ այսօր համաշխարհային քաղաքական իրավիճակը մեկ ամսում կարող է փոխվել այնքան ու այնպես, որ պայմանական մեկ դար առաջ դա կարող էր տևել տարիներ:

Ու էս համաշխարհային արագության մեջ մենք անընդհատ հետ ենք նայում դաս քաղելու, առաջ նայել ու սովորելու փոխարեն: Հատկապես, որ այդքան էլ մեծ ռեսուրս չունենք, որ մի մասը «դասի» համար հետ նայի, մյուս մասը՝ սովորելու համար նայի առաջ»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր