ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Եթե իրենց ասած դուխից մի չրթ ունենար, կասեր՝ պահանջում եմ պղծել Աթաթուրքի գերեզմանը»․ Ս․ Սիմոնյան
18:48, 17.01.2022 | mamul.am
3096 | 3

«Կանայք հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի ղեկավար Սյուզաննա Սիմոնյանի գրառումը․ «Լրագրողը Գռզոյին հարցնում է, թե բա Թուրքիայի նախին ԱԺ նախագահը պահանջել է, որ հարաբերությունների կարգավորման համար հայերը պետք է նախ Շիրակի մարզում տեղադրված Սողոմոն Թեհլերյանի արձանը հանեն, ու արդյո՞ք իշխանությունը կգնա այդ քայլին: Դե, իհարկե, Գռզոն գռզո չէր լինի, եթե պատասխաներ: Եթե իրենց ասած դուխից մի չրթ ունենար, պետք է ասեր՝ ես էլ որպես Հայաստանի ներկայիս ԱԺ պատգամավոր պահանջում եմ պղծել Աթաթուրքի գերեզմանը ու վերացնել բոլոր մարդակերների արձանները Թուրքիայում: Բայց դե ո՞ւր է այնտեղ էդքան պատիվ ու արժանապատվություն: Մեկը կա՞ ԱԺ-ում, որ համարձակվի նման բան ասել: Նիխտ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր