ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Նրանց համար թիվ մեկ սպառնալիքն ու վտանգը եղել ու մնում է ընդդիմությունը»․ Ա․ Ղազինյան
19:18, 17.01.2022 | mamul.am
2683 | 3

Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի կողմից ներդրված «ամուր նյարդերի» բանաձևը, ինչպես պարզ է դառնում նիկոլների անհավասարակշիռ, դյուրագրգիռ և հիստերիկ վարքագծից, վերաբերվում է բացառապես ալիևի իրենց ուղղված ծաղրին ու հոխորտանքներին:
Այլ խոսքերով ասած՝ ալիևի կողմից Հայաստանի և Հայ ազգին ուղղված վիրավորանքներն ու ցինիկ ծաղրը նորմալ է ընդունվում նիկոլների կողմից, իսկ այ, ընդդիմության սուր և մերկացնող ելույթներն ու հարցադրումները, քարուքանդ են անում նրանց «ամուր նյարդային համակարգը» և հոգեխանգարմունքի մեջ գցում:
Փաստորեն այս իրավիճակում «ամուր նյարդերի» կոնցեպտը հոմանիշ է «ամեն գնով իշխանություն պահելու» բանաձևի հետ, իսկ այդ հարցում Ադրբեջանն ու Թուրքիան նիկոլների համար գործընկեր են, ում նկատմամբ կիրառվում է «ամուր նյարդերի» բանաձևը, իսկ ընդդիմությունը՝ սպառնալիք:
Սպառնալիք են նաև նիկոլներին մերժող, չընդունող և նրանց դավաճան համարող հարյուրավոր ընդդիմադիրներն ու հարյուր հազարավոր Հայ մարդիկ:
ԱԺ-ում նրանց հիստերիկ կնոջը բնորոշ վարքագիծը՝ մարմնի ու վերջույթների անկանոն շարժումները, մարմնի տարբեր մասերը քորելու բնազդային շարժն ու ճղճղան ձայնը, վկայում է այն մասին, որ նրանց համար թիվ մեկ սպառնալիքն ու վտանգը եղել ու մնում է ընդդիմությունը:
Վախենում են, ու շատ էլ ճիշտ են անում. գիտեն ինչ են արել, գիտեն հիմա ինչ են անում:
Նաև գիտեն, որ հաստատ պատժվելու են․․․»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր