ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Կորոնավիրուսի դեպքերի թվերն աճում են՝ հավանաբար պայմանավորված «Օմիկրոն» շտամով»․ Արսեն Թորոսյան
20:30, 17.01.2022 | mamul.am
2294 | 0

«Տարեվերջից մինչև օրս պատվաստումների տեմպի անկում ունենք, իսկ թվերն էլ աճում են՝ հավանաբար «Օմիկրոն» շտամով պայմանվորված, որովհետև աշխարհում գրեթե ամենուր աճում է»,- այսօր՝ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ, ասաց առողջապահության նախկին նախարար, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Պետք է հավելյալ ջանք գործադրենք պատվաստումների ցածր տոկոսները շեշտակի աճեցնելու համար, որովհետև մահացու ալիքների վտանգ ունենք»,- ընդգծեց նա։
«Առաջին չորս ալիքների փորձը հաշվի առնելով՝ մոտակա մեկ ամսվա ընթացքում պետք է որ կտրուկ աճ ունենանք»,-կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի մասին ասաց Թորոսյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր