ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 457.49, EUR 481.19, RUB 7.22, GBP 567.15
+16 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+23 °C
«Եթե Ալիևը կարողանա Պուտինի հանձնարարականը կյանքի կոչել, մեզ վատ օրեր են սպասվելու»․ Թ․ Ալեքսանյան
22:06, 17.01.2022 | mamul.am
3612 | 3

Վերլուծաբան Թորոս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջը ի՞նչ կարծիք ունեն մեր «քաղաքագետները» Ալիևի՝ Կիև կատարած այցի հետ կապված (թե՞ դեռ մոսկովյան կուրատորները իրենց չեն ասել, թե ինչ կարծիք պիտի ունենան): Նա, այսինքն Ալիևը, լքո՞ւմ է Պուտինին ու նոր տերերի է երդում տալիս, թե նրան Պուտինը Կիև ուղարկեց՝ որպես բանագնաց, որ Զելենսկուն համոզի, որպեսզի վերջինս անի այնպես, որ Արևմուտքը Պուտինին ոչնչացնելու որոշումը չեղարկի. դե բնական է, դրա դիմաց ստանալով շատ լուրջ զիջումներ Ռուսաստանից (ի նկատի ունեմ՝ Ուկրաինան ու Զելենսկին մասնավորապես):

Ու եթե այդպես է, և Ալիևը կարողանա Պուտինի այդ հանձնարարականը կյանքի կոչել, ուրեմն մեզ շատ վատ օրեր են սպասվելու, քանի որ դրա դիմաց նա Պուտինից ոչ միայն Զանգեզուրի միջանցք է պահանջելու և ստանալու, այլ ուրիշ բաներ նույնպես, որոնք բնականաբար մեզ և մեր երկրին են վերաբերվելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր