Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Պատիվ ունեմ» խմբակցության ՀՀԿ-ական հատվածը բազմաթիվ անգամներ պնդել է վերելակային դիվանագիտության աղետալի հետևանքների մասին, խոսել է Փաշինյան-Ալիև վերելակային հանդիման կասկածելի հնարավոր պայմանավորվածությունների մասին (այս կասկածներում ես ՀՀԿ-ական եմ)։ Վերելակային այս հանդիպմանը ներկա է եղել վաղամեռիկ Հայրապետովը։ Վանեցյանն իր այս հայտարարությամբ, ըստ էության, ասում է, որ առնվազն վերելակային հանդիպման մասին ընդդիմության կասկածներն անհիմն են ու Նիկոլը ոչ մի հակահայ պայմանավորվածության չի եկել այդ ընթացքում, թե չէ Հայրապետովը կասեր դրա մասին»։ |