ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Հասկանալի է, թե ում մասին է ակնարկում դաշնակը»․ Լյովա Եղիազարյան
22:18, 17.01.2022 | mamul.am
4187 | 4

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը․ «Դաշնակ պատգամավորը ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ մարդն իրավունք ունի սեփական միջոցներից վճարի, գնա Տանզանիայում առյուծի որսին մասնակցի։

Իհարկե, իրավունք ունի, նայած, թե՝ ով։

Խոսքը Բիլ Գեյթսի կամ Իլոն Մասկի մասին չէ։

Հասկանալի է, թե ում մասին է ակնարկում դաշնակը։
Հասկանում ենք, պարոնա՛յք դաշնակներ, որ 1998 թվականից պարտք եք այդ մարդուն, իրադրության փոփոխման պատճառով ձեզ բերդերից ազատելու համար։

Մինչև ե՞րբ եք որոշել մնալ պարտքի տակ։
Պողոս Պողոսյանի սպանությունից հետո թվում էր, թե պարտքը մարված էր։ Բայց չէ, այն շարունակվում է արդեն քսանչորս տարի։

Այսօր էլ պատանդ եք նրա ձեռքում, որովհետև տարիներ շարունակ եղել եք նրա հենարանն ու մասնակիցը երկիրը ասպատակելու ու թալանված միջոցները կուտակելու գործերում։

Դրա համար էլ Ազգային ժողովում ջղաձգվում եք, երբ խոսք է գնում նրա հանցավոր գործունեության մասին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր