«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը․ «Կարող եք ուսումնասիրել թուրքական մամուլը կամ թուրքական ընդդիմության կիրառած բառապաշարն իրեց նշանակած հատուկ ներկայացուցչի մասին: Միայն հարգանք ու աջակցություն կտեսնեք իրենց պետությունը ներկայացնող գործչի նկատմամբ: Ի՞նչ է, կարո՞ղ է Թուրքիայի նախագահ Էրդողանը ներքաղաքական հակառակորդներ ու ընդդիմադիրներ չունի։ Բայց նրանք բոլորը պետական մտածողություն ունեն, պետությունը ներկայացնողին կարողանում են ներքաղաքական կյանքից զատ դիտարկել և ոչ թե ամեն առիթով վարկաբեկեն իրենց իսկ ներկայացուցչին և դրանով օգնեն մեզ կամ այլոց: |