ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Հայաստանի` Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերով բանագնացին վարկաբեկելը ձեռնտու է միայն Թուրքիային»․ Մարուքյան
22:36, 17.01.2022 | mamul.am
3047 | 1

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը․ «Կարող եք ուսումնասիրել թուրքական մամուլը կամ թուրքական ընդդիմության կիրառած բառապաշարն իրեց նշանակած հատուկ ներկայացուցչի մասին: Միայն հարգանք ու աջակցություն կտեսնեք իրենց պետությունը ներկայացնող գործչի նկատմամբ: Ի՞նչ է, կարո՞ղ է Թուրքիայի նախագահ Էրդողանը ներքաղաքական հակառակորդներ ու ընդդիմադիրներ չունի։ Բայց նրանք բոլորը պետական մտածողություն ունեն, պետությունը ներկայացնողին կարողանում են ներքաղաքական կյանքից զատ դիտարկել և ոչ թե ամեն առիթով վարկաբեկեն իրենց իսկ ներկայացուցչին և դրանով օգնեն մեզ կամ այլոց:
Հայաստանի ներսում ամբողջովին հակառակ պատկերն է. այստեղ պետությունն ու իշխանությունն այդպես էլ ընդդիմության աչքում չեն տարանջատվում: Հիմա որ մեր պառլամենտում կամ մամուլում ամեն ինչ անում են, որ վարկաբեկեն մեր պետության ներկայացուցչին, ի՞նչ կարծիքի եք` դրանից ո՞վ է շահում. մի անգամ ասել եմ ու կրկնում եմ` միայն Թուրքիան:
Հայաստանի` Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերով բանագնացին վարկաբեկելը ձեռնտու է միայն Թուրքիային:
Անձնական և քաղաքական ճաշակը մի կողմ դրեք, երբ պետության հարցն է։ «Հայաստանը` ամեն ինչից վեր» սկզբունքը սա է պահանջում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր