ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Լուկաշևիչը, ըստ էության, արձագանքել է օրեր առաջ, Ադրբեջանի նախագահի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դեմ ուղղված հայտարարություններին։ ՌԴ դիվանագետը նշել է, որ իր երկիրը մտահոգված է այն հանգամանքով, որ համանախագահները չեն կարողանում Ղարաբաղ այցելել։ Լուկաշևիչի խոսքերով, համանախագահներին մինչև այժմ չի հաջողվել այցելել Ղարաբաղ, ծանոթանալ ստեղծված իրավիճակին և նախանշել կոնկրետ քայլեր առկա խնդիրների լուծման ուղղությամբ։ Հայաստանից Ալիևի վտանգավոր հայտարարություններին չարձագանքելու պայմաններում, ՌԴ-ն է անդրադառնում ստեղծված ծանր իրադրությանը։ Հայաստանի իշխանությանն այս պահին միայն մի բան է հետաքրքրում, թե ինչպես հրատապ կարգով սահմաններ բացել ու հարաբերությունները ջերմացնել հարևան դահիճների հետ՝ Թուրքիայի և Ադրբեջանի»։ |