ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 448.18, EUR 479.46, RUB 6.83, GBP 564.26
+22 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+29 °C
«Կարող ա՞ դուք օտարերկրյա ազդեցության գործակալներ եք». ՔՊ-ական պատգամավորը՝ ընդդիմությանը
10:42, 18.01.2022 | mamul.am
3100 | 0

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն իր ելույթում անդրադառնալով ԱԺ երեկվա իրադարձություններին՝ ասաց, որ արշավ է սկսվել ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի դեմ: «Ո՞ւմ է ձեռք տալիս արշավ սկսել ՀՀ դեմ. էլ ո՞ւմ, բացի թուրքական ազդեցության գործակալներից կամ այլ՝ օտարերկրյա ազդեցությունների գործակալներից: Ո՞ւմ է ձեռք տալիս, օրինակ, պատերազմի օրերին ամեն ինչ անել, որպեսզի տանկերը շրջվեն դեպի Երևան, էլ ո՞ւմ, բացի ադրբեջանական կամ թուրքական ազդեցության գործակալներից: Ո՞ւմ է ձեռք տալիս գլխավոր շտաբի զինվորականներին հանել պետության դեմ, էլ ո՞ւմ, բացի թուրքական ազդեցության գործակալներից....»: Դիմելով ընդդիմությանը՝ Հովհաննիսյանը հավելեց. «Հարց ունեմ, հարգելի՛ գործընկերներ, կարող ա՞ դուք օտարերկրյա ազդեցության գործակալներ եք: Էս հարցը վերցրեք ու հիմնավոր պատասխանեք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր