ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Էրդողանը Օսմանյան կայսրություն է վերականգնում, իսկ իր գործատու Նիկոլը դեռ մենակ հանձնում է»․ Բորիս Մուրազի
18:06, 18.01.2022 | mamul.am
5002 | 0

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էդմոնն իհարկե մոռանում է ասել, որ Էրդողանը իր թիմով պատերազմում խայտառակ չի պարտվել։ Չի ասում, որ Էրդողանը Օսմանյան կայսրություն է վերականգնում, իսկ իր գործատու Նիկոլը դեռ մենակ հանձնում է։ Էրդողանը իր ցեղասպան պապերի թեզն է պաշտպանում, Նիկոլն էլ է Էրդողանի ցեղասպան պապերի թեզը պաշտպանում։
Սրանք, որ Էդմոնն ասի լրիվ հասկանալի կլինի, թե ինչու են Թուրքիայում անգամ ընդդիմադիրները իրենց ներկայացուցչին հարգում, իսկ Հայաստանում չեն հարգում։

Ի դեպ նույն կուսակցությունից Դավիթ Խաժակյանն էլ վստահ է, որ Նիկոլի և Էրդողանի տարբերությունը միայն Նիկոլի դեպքում վատ ընդդիմություն ունենալն է։

Հ․Գ․ Ես դեռ զարմանում եմ, թե Բաբաջը ինչու հեռացավ Էդմոնից։ Լրիվ նույն գծի մեջ են ու միասին ավելի հզոր էին»։

Աղբյուրը` Բորիս Մուրազի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր