«Պատերազմի հետևանքով շահառու դարձած ու բնակարանային ապահովման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրները կանոնակարգելուց հետո բնակարանային հարցերի կոմիտեն արդեն մեծ թափով զբաղվելու է նաև մնացած բոլոր շահառուների բնակարանային կարիքների բավարարման հարցերով»,- այսօր՝ ասուլիսի ժամանակ, հայտարարեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Պլանավորում ենք ամբողջ դաշտը կանոնակարգել, որպեսզի հնարավորինս արդյունավետ, արդարացի և թափանցիկ համակարգ ունենանք մեր քաղաքացիների համար, որովհետև հիմա գլխավոր խնդիրներից մեկը բնակարանային խնդիրն է», նշեց Բեգլարյանը։ |