ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Պատերազմի հետևանքով բնակարանի կարիք ունեցող քաղաքացիների խնդիրները կանոնակարգելուց հետո զբաղվելու ենք մնացած շահառուների հարցերով»․ Ա․ Բեգլարյան
11:54, 18.01.2022 | mamul.am
1810 | 0

«Պատերազմի հետևանքով շահառու դարձած ու բնակարանային ապահովման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրները կանոնակարգելուց հետո բնակարանային հարցերի կոմիտեն արդեն մեծ թափով զբաղվելու է նաև մնացած բոլոր շահառուների բնակարանային կարիքների բավարարման հարցերով»,- այսօր՝ ասուլիսի ժամանակ, հայտարարեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Պլանավորում ենք ամբողջ դաշտը կանոնակարգել, որպեսզի հնարավորինս արդյունավետ, արդարացի և թափանցիկ համակարգ ունենանք մեր քաղաքացիների համար, որովհետև հիմա գլխավոր խնդիրներից մեկը բնակարանային խնդիրն է», նշեց Բեգլարյանը։

Արտակ Բեգլարյանի ասուլիսը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր