ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Խորհուրդ կտամ՝ աշխատողները գործատուների հետ այս հարցը դնեն Կառավարության առջև». Արամ Վարդևանյան
12:06, 18.01.2022 | mamul.am
3693 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՍԴ որոշմանը և դիտարկմանը, որ աշխատողները շարունակում են վճարել ՊՇՌ թեստի համար, ասել է. «Խորհուրդ կտամ, որ աշխատողները գործատուների հետ համատեղ դնեն այս հարցը կառավարության առջև: Գործատուները կարող են ասել՝ ունենք պարտականություն ձեզնից թեստ ստանալու, բայց ՍԴ-ն ասել է, որ ձեր հաշվին վճարման պարտականությունը հակասահմանադրական է: ՍԴ-ն գործատուի վրա նման պարտականություն դնելու մասին որևէ բառ չի ասել»:

Հիշեցնենք՝ ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող և անվավեր էր ճանաչվել առողջապահության նախարարի հրամանի այն հատվածը, համաձայն որի՝ աշխատողն իր հաշվին պետք է հանձնի կորոնավիրուսի ՊՇՌ թեստը:

Արամ Վարդևանյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր