ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Արթուր Դանիելյանը, «կրակելով» Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ, իրականում թիրախավորում է Սերժ Սարգսյանին». Բորիս Մուրազի
12:12, 18.01.2022 | mamul.am
4534 | 1

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինձ համար տպավորություն է, որ Արթուր Դանիելյանը, «կրակելով» Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ, իրականում թիրախավորում է Սերժ Սարգսյանին:

Մարդը դիրքավորվելով, որպես խիստ պրոսերժական որևէ սահման չընդունող, հարվածներ է հասցնում Քոչարյանի ուղղությամբ: Սա բնական, մի քիչ էլ չափազանցված ռեակցիա է բերում ու Քոչարյանի աջակիցներն սկսում են թիրախավորել երրորդ նախագահին (ինչը խորհուրդ եմ տալիս չանել):

Ինձ մոտ, օրինակ, Արթուրի էսօրվա տեքստից հարց է առաջանում՝ եթե 2018-ին Սերժ Սարգսյանը, իրենց պնդմամբ, չէր կարող դեմ դուրս գալ աշխարհին ու միտինգները ցրեր, ապա ինչու են վստահ, որ Քոչարյանը պետք է աշխարհին դեմ դուրս գար ու հայտնի նավթամուղը պայթեցներ: Կամ, օրինակ, ինչ էր անում Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին ու ինչու պետական դավաճանության դեմը չէր առնում (չէր առնում, քանի որ չկար, կամ եթե կար, ուրեմն՝ մասնակից էր): Հարցերս պատասխանի կարիք չունեն, քանի որ վստահ եմ և Քոչարյանը, և Սարգսյանը բավականաչափ պատճառներ ունեին այդպես վարվելու: Գրում եմ պարզապես արձանագրելու իրենց գործունեության հակասությունը:

Հ. Գ. Թե ում է պետք, որ Քոչարյանն ու Սարգսյանը չգան վերջնական համաձայնության, ամեն մեկը թող ինքը մտածի»:

Աղբյուրը` Բորիս Մուրազի
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր