ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Mastercard-ն իր հաճախորդներին է ներկայացնում Apple Pay համակարգը
12:36, 18.01.2022 | mamul.am
2686 | 0

Mastercard-ը, որը վճարման համակարգերի առաջատարներից մեկն է, այսօր իր հաճախորդներին է ներկայացնում ավելի ապահով և հուսալի Apple Pay համակարգը։ Mastercard-ը՝ օգտագործելով iPhone-ի յուրաքանչյուր գործարք անվտանգ դարձնելու առանձնահատկությունը, իր հաճախորդներին հնարավորություն է տալիս զերծ մնալ կանխիկ գործարքներ կատարելու, վճարային քարտը որևէ մեկին փոխանցելու և կոճակներին հպվելու գործողություններից:

Հաճախորդները, պարզապես մոտեցնելով իրենց iPhone-ը կամ Apple Watch-ը վճարային տերմինալին, կարող են անհպում իրականացնել իրենց գործարքները։

Վճարումներն Apple Pay-ով հուսալի են, քանի որ վավերացվում են Face ID-ով, Touch ID-ով, գաջեթի ծածկագրով, ինչպես նաև մեկանգամյա գաղտնաբառով։ Apple Pay-ը հասանելի է մթերային խանութներում, դեղատներում, տաքսի ծառայություններից օգտվելիս, ռեստորաններում, սրճարաններում, մանրածախ խանութներում և շատ այլ վայրերում:

Հաճախորդները կարող են նաև Apple Pay-ն օգտագործել iPhone-ով, iPad-ով և Mac-ով հավելվածներում ավելի արագ և հարմարավետ գնումներ կատարելու համար, կամ համացանցում Safari-ով՝ առանց հաշիվ ստեղծելու կամ մի քանի անգամ առաքման և վճարման տեղեկատվությունը մուտքագրելու պարտավորության։ Apple Pay-ը, ի թիվս այլ հնարավորությունների, հեշտացնում է սննդի առաքման, առցանց գնումների, տրանսպորտի և կայանման համար վճարումները: Apple Pay-ը կարող է օգտագործվել նաև Apple Watch-ի հավելվածներում վճարումներ կատարելու համար:

Անվտանգությունն ու գաղտնիությունը Apple Pay-ի առանցքային արժեքներն են: Երբ հաճախորդները օգտագործում են կրեդիտային կամ դեբետային քարտերը Apple Pay-ի միջոցով, դրանց թվերը չեն պահպանվում ո՛չ սարքի հիշողության մեջ, և ո՛չ էլ Apple-ի սերվերներում։ Փոխարենը, ստեղծվում է եզակի օգտահաշիվ, որը գաղտնագրվում և ապահով կերպով պահվում է Secure Element համակարգում: Այս համակարգը սերտիֆիկացված է սարքի վրա վճարման տեղեկատվությունը անվտանգ պահելու համար:

Apple Pay-ը հեշտ է կարգավորելը։ Պետք է պարզապես iPhone-ում բացել Wallet հավելվածը, սեղմել «+» նշանը և հետևել հրահանգներին, թե ինչպես կցել Mastercard-ի կրեդիտային կամ դեբետային քարտերը։ iPhone-ին, Apple Watch-ին, iPad-ին, և Mac-ին քարտը կցելուն պես, հաճախորդը անմիջապես կարող է սկսել օգտագործել Apple Pay հավելվածը։ Հաճախորդները կշարունակեն ստանալ Mastercard-ի կողմից առաջարկվող առավելությունները։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Apple Pay-ը արդեն Հայաստանում է։ Մենք համոզված ենք, որ Apple Pay-ը կխթանի Հայաստանում անհպում վճարումների տարածումը։ Այս նորարարությունը ևս մեկ քայլ է երկրում թվային զարգացումը խթանելու համար։ Այսուհետ անհպում վճարումները հասանելի են Հայաստանում բոլորի համար»,- ասել է Հայաստանի և Վրաստանի տարածաշրջանային կառավարիչ Իգոր Ստեպանովը։

Ավելին Apple Pay-ի մասին իմանալու համար կարող եք այցելել՝ http://www.apple.com/apple-pay/

Mastercard-ի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել՝ www.mastercard.am

Mastercard-ի մասին / MasterCard (NYSE: MA, www.mastercard.com /․ համաշխարհային վճարումների ոլորտում տեխնոլոգիական ընկերություն է, որը հանդիսանում է վճարումների մշակման աշխարհի ամենաարագ ցանցը, կապելով հաճախորդներին, ֆինանսական հաստատությունները, մանրածախ ցանցերը, կառավարությունները և բիզնեսները ավելի քան 210 երկրներում:

Mastercard-ի ծառայությունները դարձնում են ամենօրյա կառավարվող բիզնեսները, ինչպիսիք են՝ առևտուրը, ճամփորդությունները, բիզնես և ֆինանսական կառավարումը, ավելի պարզ, ապահով և արդյունավետ։

Հետևեք Twitter-ում՝ @MasterCardNews։

Միացեք ''Beyond the Transaction Blog''-ում անցկացվող քննարկումներին և տեղեկացված եղեք վերջին նորությունների մասին ներգրավվածության բյուրոյից։

(http://newsroom.mastercard.com)

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր