ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր ելույթում անդրադառնալով ՔՊ-ականների ելույթներին՝ ասաց՝ «տպավորություն է՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին օժտում են անձեռնմխելիության ևս մեկ շերտով». «Հանկարծ Ռուբինյանին չքննադատեք, որովհետև ինքը բանագնաց է: Բանագնացն ինչպե՞ս է նշանակվել, չպետք է քննադատել, ի՞նչ օրակարգով է բանակցություն վարում, չպետք է քննադատել...»: Շարունակելով՝ Մանուկյանն ասաց. «Ի՞նչ ճամպրուկով է Ռուբինյանը գնացել բանակցությունների: Կա՞ն արդյոք հստակ կարմիր գծեր, որի շրջանակում նա բանակցություններում ներկայանում է»: |