ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«ՀՅԴ-ն Ցեղասպանությունից առաջ համագործակցության փաստաթուղթ է ստորագրել «Իթիհաթ վե թերաքի» երիտթուրքական ուժի հետ». Ռուբեն Ռուբինյան
13:36, 18.01.2022 | mamul.am
5368 | 0

Արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավորների ելույթներին՝ «թուրքական ազդեցության գործակալների» վերաբերյալ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց. «Ինչպե՞ս է կարող է, օրինակ, մի խմբակցություն, որի անդամների մի մասը ՀՅԴ կուսակցությունից են, որը, օրինակ, Ցեղասպանությունից առաջ համագործակցության փաստաթուղթ է ստորագրել «Իթիհաթ վե թերաքի» երիտթուրքական ուժի հետ...»: Դահլիճից հնչեց ՀՅԴ-ականների արձագանքը, Ռուբինյանը հորդորեց չմիջամտել: «Գալով մեր օրեր՝ հիշենք. մի ուժ, որը կոալիցիայի մեջ է եղել Քոչարյանի հետ, որի օրոք ընթացել են գաղտնի բանակցություններ Հայաստանի և Թուրքիայի միջև.... Ինչը, որ մատնանշում եմ, ոչ մի գնահատական չեմ տալիս: Հիմա եթե ես ամեն անգամ տարբեր ձև փորձեմ պատմական փաստերը կպցնել իրար, ասել՝ ահա՛, արդյոք, փաստորեն ՀՅԴ-ն թուրքական ազդեցության ուժ է, կդառնա անիմաստ խոսակցություն... Էս ԱԺ-ում բոլորը դառել են գործակալ բացահայտեղ, թուրք բռնող, դավաճան անվանարկող... էսպես ո՞ւր ենք հասնելու»:

ԱԺ նիստը շարունակվում է
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր