ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Համավարակի ընթացքում աշխարհի տասնյակ հարուստներ կրկնապատկել են իրենց կարողությունները». Արտակ Զաքարյան
00:12, 19.01.2022 | mamul.am
3038 | 0

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի գրառումը. «Օրինաչափություն. COVID-19 համավարակի ընթացքում աշխարհի տասնյակ հարուստներ կրկնապատկել են իրենց կարողությունները։ Իսկ այդ ընթացքում աշխարհում ավելի քան 160 մլն մարդ համալրեցին աղքատության շարքերը։

Ըստ Oxfam կազմակերպության հաշվետվության՝ աշխարհի շուրջ երկու տասնյակ հարուստների կարողությունը, համավարակի ընթացքում, 700 միլիարդ դոլարից հասել է գրեթե 1,5 տրիլիոն դոլարի։ Այսինքն, այս պահին, աշխարհի ամենահարուստ մարդիկ 6 անգամ ավելի հարուստ են, քան աշխարհի 3,1 միլիարդ մարդիկ միասին վերցրած։

Ցավոք, Հայաստանում ևս, աղքատության մակարդակն էականորեն աճել է։

COVID 19-ը շատերի համար համավարակ է, որոշների համար՝ հաջողված բիզնես։ Չմոռանանք նաև, որ պատվաստվելն առայժմ միակ լուծումն է»։

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր