ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.56, EUR 430.54, RUB 7.67, GBP 502.73
+16 °C, +14 °C ... +24 °C Վաղը`+31 °C
«Բոլոր սահմաններն անցնում եք»․ Արմեն Գևորգյան
13:54, 18.01.2022 | mamul.am
5892 | 0

Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ժամանակ, դատարանը մերժեց Գևորգյանի՝ Եվրոպայի խորհրդի վեհաժողովի նիստերին մասնակցելու համար երկրից բացակայելու վերաբերյալ միջնորդությունը՝ հայտարարելով, որ միջնորդության հիմնավորումը ծանրակշիռ չէ, և Գևորգյանը կարող է առցանց մասնակցել նիստերին։

«Ես արդեն սա գնահատաում եմ քաղաքական հետապնդման անհասկանալի դրսևորում, որովհետև ես ձեզ ներկայացնում եմ Ազգային ժողովում քննարկումների մասին տեղեկութուն, դուք ասում եք՝ որևէ տեղեկություն Գևորգյանը չի ներկայացրել»,- դիմելով դատավորին՝ ասաց նախկին փոխվարչապետ, այժմ պատգամավոր Արմեն Գևորգյանը։

«Ես անհապաղ տեղեկացնելու եմ այս իրադարձությունների մասին ԵԽ-ի վեհաժողովի ղեկավարությանը, որովհետև սա անթույլատրելի է, բոլոր սահմաններն անցնում եք, և եթե դուք, որպես դատարան, որոշել եք, որ ես առցանց մասնակցեմ Եվրոպայի խորհրդի վեհաժողովի նիստերին, ապա հաջորդ շաբաթ ես առցանց մասնակցելու եմ»,- նշեց Գևորգյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր