ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով «ազդեցության գործակալների» վերաբերյալ հայտարարություններին՝ ասաց. «Եթե կան փաստեր, ես էլ կմիանամ ձեզ, բերեք ստորագրենք, հաղորդումը ներկայացնենք: Դիմում եմ ԱԱԾ-ին. երբ այս ամբիոնից հնչում են նման պնդումներ, գնահատականներ, հետևողական եղե՛ք, բացայահայտե՛ք, պարզաբանե՛ք: Չի՛ կարելի ԱԺ ամբիոնը դարձնել փոքր, նեղ խմբային շահերի սպասարկման ամբիոն»: |