ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
#COVID_19-ը բացասաբար է ազդում ոչ վարակիչ հիվանդությունների կառավարման արդյունավետության վրա. Արմեն Մուրադյան
16:00, 18.01.2022 | mamul.am
2691 | 0

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չհուսադրող ու վտանգավոր վիճակագրություն. COVID-19-ը բացասաբար է ազդում ոչ վարակիչ հիվանդությունների կառավարման արդյունավետության վրա

Հանրային իրազեկման լայնածավալ աշխատանք իրականացնելով` ԵՊԲՀ մասնագետները, բազմից նշել են այն մասին, որ COVID-19-ի ազդեցությունն առողջապահության համակարգի վրա չի սահմանափակվում միայն համաճարակային իրավիճակի վատթարացմամբ. այն բացասաբար է անդրադառնում ոչ վարակիչ հիվանդությունների կառավարման արդյունավետության վրա:

Համալսարանականների փոխանցմամբ` առվել տարածված, ինչպես նաև, առողջապահության համակարգի բնականոն գործունեության պայմաններում վաղ հայտնաբերման ենթակա կյանքում առաջին անգամ հայտնաբերված չարորակ նորագոյացությունների հայտնաբերման փուլերի վերլուծությունը վկայում է, որ վերջին տարիներին արձանագրված I-II փուլերում հայտնաբերման ցուցանիշների բարելավումը գրանցել է էական հետընթաց՝ 2020 թվականին կազմելով ընդամենը 42%, որը 8.4%-ով ցածր է 2019թ. (50.4%) և 3%-ով 2016թ. տվյալներից:

Տվյալների համաձայն` աճել են III և IV փուլերում հայտնաբերված հիվանդության տեսակարար կշիռը, մասնավորապես՝ III փուլում են հայտնաբերվել քաղցկեղի 25.4%-ը, որը վերջին 5 տարիների ամենաբարձր ցուցանիշն է, իսկ IV փուլում՝ 32.6%-ը, որը բարձր է 2019թ. ցուցանիշից, սակայն, այնուամենայնիվ, ավելի ցածր է 2016-2018թթ. տվյալներից:

Հիվանդության I-II փուլերում հայտնաբերումը, 2020-ին նախորդ տարվա նկատմամբ առավել մեծ անկում է արձանագրել վահանագեղձի՝ 16.2%-ով, հաստաղու՝ 14.3%-ով, կրծքագեղձի՝ 11%-ով, մաշկի մելանոմայի՝ 10.4%-ով և արգանդի պարանոցի՝ 9.6%-ով քաղցկեղի մասով:

Կարևոր է իրազեկ լինել, որ վերոնշյալ քաղցկեղի տեսակները հանդիսանում են այն հիվանդությունները, որոնք հնարավոր է վաղ հայտնաբերել, զանգվածային սքրինինգների և թիրախային հետազոտությունների միջոցով:

Հարգելի՛ քաղաքացիներ, գիտնականները պնդում են՝ շարունակե՛ք պահպանել հակահամաճարակային կանոնները, մի՛ խուսափեք պատվաստվելուց»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր