ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 448.18, EUR 479.46, RUB 6.83, GBP 564.26
+21 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Մեր խորհրդարանական ընդդիմությունը շատ պարզունակ է»․ Անի Սամսոնյան
16:42, 18.01.2022 | mamul.am
2056 | 2

Նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը գրել է. «Ես վստահ էի, որ Ազգային ժողովի նստաշրջանի բացման առաջին զոհը դառնալու է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ հունվարի 14-ի հայ-թուրքական հանդիպումից հետո։ Գուշակել էի, ոչ թե նրա համար, որ քաղաքական վանգա եմ, այլ պարզապես մեր խորհրդարանական ընդդիմությունն է շատ պարզունակ, մակերեսային և կանխատեսելի։ Ըստ էության՝ հարձակումների նպատակը պարզ էր․
Նպատակ N1։ Վարկաբեկել Ռուբեն Ռուբինյանին որպես բանակցող և ապացուցել հանրությանը, որ իշխանության ընտրությունը սխալ է, քանի որ էմոցիոնալ և հունից դուրս եկող անձը չի կարող վարել դիվանագիտական՝ այն էլ ոչ սովորական և խնդրահարույց բանակցություններ։ Այս նպատակին մեծ հաշվով ընդդիմությունը հասավ, որովհետև Ռուբինյանի վարքագիծը քաղհասարակության համար չընկալվեց որպես բանակցողի, բայց քանի որ դեռ ժամանակ կա, ԱԺ նախագահի տեղակալը կարող է ինչ-որ բան ապացուցել, եթե գործի խելացի և կշռադատված։ Բոլոր դեպքերում, կարծում եմ, որ իր համար ևս սա կարող էր լինել կանխատեսելի, որի դեպքում անհրաժեշտ է միշտ պատրաստվել և տալ ոչ թե գոռգոռոցային, այլ մարտավարական հակահարված։
Նպատակ N2: Խորհրդարանական ընդդիմությունն ըստ երևույթին իր բոլոր ռեսուրսները նպատակուղղել է այն բանին, որպեսզի հանրությանը համոզի, որ իրենց ապագան թուրքացումն է և այս իշխանությունը գործակալ է, որը կոչված է իրականցնելու այդ առաքելությունը, իսկ իրենք տառապած փրկիչներ են, որոնք պատրաստ են իրենց գլուխը դնել թուրքի յաթաղանի տակ (ծիծաղս եկավ սա գրելուց)։
Նպատակ N3: Եթե Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չկարողացան կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները և կրել խաղաղարարի դափնու պսակները, ինչու դա պետք է անի Նիկոլ Փաշինյանը (մեզանից խելոք և ուժեղ տղա չի էլի)։ Իհարկե չպետք է անի և որքան ամբիոն ու մեդիա կա, պետք է ուղղել հարաբերությունների կարգավորման տապալմանը։
Այս երեք նպատակները սպառիչ չեն, որովհետև այս հարցում կան շատ ավելի խորը ներքին քաղաքական և աշխարհաքաղաքական շահեր և շահերը իրագործողներ, որոնց մասին ֆեյսբուքիս պատին գրելը կլիներ միամտություն և շտապողականություն։
Բոլոր դեպքերում, այն, ինչ այսօր անում են ամբիոն ունեցող քաղաքական կրկեսի ներկայացուցիչները կարող եմ անվանել հետևալ կերպ՝ պետական կոռոզիա։
Պետության և հայրենիքի հանդեպ հիստերիկ շարժումներով ու կչկչոցով»։

Աղբյուրը` Անի Սամսոնյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր