Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Քաղաքական մտքի, փիլիսոփայության մեր ու իրենց տարբերություններից մեկը՝ մենք ուզում ենք, որ արդարությունը հաղթի: Իրենք ուզում են հաղթել, որպեսզի իրենց ուզած արդարությունը հաստատվի: Դրա համար էլ արդարության «հաղթանակի» ապահովումը մենք ուրիշներից ենք ակնկալում, իսկ իրենք ուրիշներին համոզում կամ ստիպում են ճանաչել իրենց հաղթանակը: Մենք մեզ համոզել ենք, որ արդարությունը չի կարող հաղթանակել անարդար միջոցներով, իսկ իրենք վստահ են, որ ցանկացած միջոցով ձեռք բերված հաղթանակն արդարացված է»: |