ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 459.40, EUR 484.07, RUB 7.40, GBP 571.03
+17 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Microsoft-ը հայտարարել է, որ կգնի խաղերի խոշորագույն արտադրողներից մեկը՝ Activision Blizzard-ը
18:24, 18.01.2022 | mamul.am
4032 | 0

Microsoft-ը 68,7 միլիարդ դոլարով կգնի տեսախաղերի խոշորագույն արտադրողներից մեկը՝ Activision Blizzard-ը, հայտնել է Microsoft-ը։
Ընկերությունն այսօր հայտարարել է, որ մտադիր է ձեռք բերել Activision Blizzard-ը, որը հանդիսանում է խաղերի մշակման առաջատար և ինտերակտիվ ժամանցային կոնտենտի թողարկիչ: Գործարքը տեղի կունենա 1 բաժնետոմսի դիմաց 95 դոլար սկզբունքով։ Գործարքի ընդհանուր գումարը կկազմի 68,7 մլրդ դոլար։ Ակնկալվում է, որ գործարքը կավարտվի 2023 ֆինանսական տարվա ընթացքում:
Գործարքը ներառում է Activision-ի, Blizzard-ի և King-ի խորհրդանշական ֆրանչայզերի ձեռքբերումը, ինչպիսիք են Warcraft, Diablo, Overwatch, Call of Duty և Candy Crush: Արդյունքում Microsoft-ը կունենա ներքին խաղերի մշակման 30 ստուդիա։ Միաժամանակ Microsoft-ը նախատեսում է Game Pass-ում գործարկել Activision Blizzard խաղերը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր