ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 450.71, EUR 480.77, RUB 8.04, GBP 562.98
+18 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Բաքուն կոշտ է պատասխանել Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությանը
00:00, 19.01.2022 | mamul.am
5714 | 0

«Ցավոք սրտի, Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը երեքշաբթի՝ հունվարի 18-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում դիվանագետին անհարիր հայտարարություն արեց։ Այսպես, Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Էրիկ Սիոտտին, ով սադրիչ նպատակներով փորձել է վիրավորել Ադրբեջանի Հանրապետության նախագահին, պետք է խիստ նկատողություն ու պատժի արժանանար։ Այնինչ նախարար Լը Դրիանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահի խոսքերը Վալերի Պեկրեսի՝ Ղարաբաղի շրջան անօրինական այցի մասին «ձևով և բովանդակությամբ անընդունելի են»։ Այդ մասին Azeri Daily-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի ԱԳ նախարարի ելույթը Ազգային ժողովում։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Վալերի Պեկրեսի՝ Ադրբեջան կատարած անօրինական այցի մասին Իլհամ Ալիևի հայտարարությունը միանգամայն տրամաբանական է և ճիշտ: «Նախարար Լը Դրիանի կողմից մեկ այլ երկրի ղեկավարի հայտարարությունը անպատասխանատու և անընդունելի որակելը հակասում է դիվանագիտական ​​ավանդույթներին։ Ցավով ենք նշում, որ Ֆրանսիայի նման պետականության մեծ ավանդույթներ ունեցող երկրի նախարարը դա չի հասկանում։ Սա լիովին համարժեք պատասխան է Ադրբեջանի օրենսդրությունը խախտող անձանց գործողություններին։ Պեկրեսի՝ որպես Ֆրանսիայի նախագահի թեկնածուի կարգավիճակը չի կարող նրան ադրբեջանական օրենքներից վեր լինելու արտոնություն տալ: Նա նույնպես պետք է ընդունվի, ինչպես ցանկացած այլ օտարերկրյա քաղաքացի:

Հիշեցնենք, որ օտարերկրյա քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքում ապօրինի գտնվելու դեպքում, նրանց նկատմամբ ձեռնարկվում է համապատասխան միջոց՝ երկրի Վարչական կամ Քրեական օրենսգրքին համապատասխան։ Եթե ​​Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին խախտի Ֆրանսիայի օրենքները և ապօրինի մուտք գործել Ֆրանսիայի տարածք, ապա նրա նկատմամբ նույնպես կձեռնարկվեն համարժեք միջոցներ»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր