ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվում ստորագրել Ռուբինյանի մանդատի տակ». Արթուր Ղազինյան
01:00, 19.01.2022 | mamul.am
5205 | 3

Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի գրառումը․ «Ինչո՞ւ է Փաշինյանը հրաժարվում ստորագրել Ռուբինյանի մանդատի տակ և ՀՀ անունից լիազորել նրան Թուրքիայի հետ բանակցելու՝ որպես ՀՀ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ներկայացուցիչ:
Ենթադրում եմ, որպեսզի իրադարձությունների անբարենպաստ զարգացման պարագայում մեղադրի նրան ինքնագործունեության մեջ և հայտարարի, որ ինքը չի լիազորել Ռուբինյանին և ինքն ընդհանրապես մեղավոր չէ:
Որպես դրա ապացույց և ժանրի կանոնների համաձայն, Արթուր Դավթյանը քրեական գործ կհարուցի և մեղադրանք կառաջադրի Ռուբինյանի նկատմամբ ԱԺ նախագահի տեղակալի լիազորությունները վերազանցելու և պետական դավաճանության մեջ:
Ինչպես Արցախի 44-օրյա պատերազմի դեպքում, այստեղ նույնպես կգործի Փաշինյանի համար կյանքի դեվիս դարձած «не виноват я, он сам пришёл» սկզբունքը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր