ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Ինչո՞վ է պայմանավորված այս անհանդուրժողականությունը». Բորիս Նավասարդյան
14:00, 19.01.2022 | mamul.am
2775 | 0

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ լսում, կարդում եմ Սլավոնական համալսարանի և ռեկտոր Արմեն Դարբինյանի շուրջ կատարվողի մասին, մեկ հիմնական հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված կայացած միավորների նկատմամբ այս ագրեսիվ անհանդուրժողականությունը։ Ընդունում եմ, որ կայացածն իր էությամբ կարող է և որևէ մեկի կամ նույնիսկ շատերի սրտով չլինել, կայացնելու ճանապարհներն էլ խորթ թվալ։ Նորմալ է՝ խոշոր երևույթների և՛ դրական, և՛ բացասական առանձնահատկություններն աչք են ծակում, հակասություններ ակտիվացնում։ Սակայն ավելի ճիշտ չէ՞ դրանից բխող էներգիան, քանդելու փոխարեն, այլընտրանքային միավոր/ներ կայացնելու վրա ծախսել անհամաձայնությունդ փաստարկելու համար․․․ Եթե կարող ես, իհարկե․․․ Իսկ եթե չես կարող, գոնե մտածիր, ինչպես առանց քանդելու բարելավես եղածը, նոր անցիր գործի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր