ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Արեգնազ Մանուկյանը կրկին ձայնագրություն միացրեց
10:30, 19.01.2022 | mamul.am
7928 | 0

Այսօր՝ ԱԺ նիստի ժամանակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ձայնագրություն միացրեց, որտեղ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստանում էր 2021 թվականին երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական տալ։

«Պարո՛ն Քերոբյան, ե՞րբ եք հրաժարական տալու։ Ուզում եմ ընդգծել, որ այսպիսի վարքագծով դուք տեր չեք կանգնում ձեր խոսքին, զրոյացնում եք ձեր խոսքի արժեքը և ձեր անձի հանդեպ վստահությունը՝ զրո»,- դիմելով նախարարին՝ ասաց պատգամավորը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր