ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Դատախազության ու Հակակոռուպցիոն կոմիտեի հարաբերությունների հրապարակային պարզումը մտահոգիչ է». Դանիել Իոաննիսյան
10:42, 19.01.2022 | mamul.am
2058 | 0

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակակոռուպցիոն կոմիտեի` այսօր տարածած հայտարարության մեջ, ըստ էության, ասվում է, որ գլխավոր դատախազն ապօրինի որոշում է կայացրել Վլադիմիր Գասպարյանի գործով:

Դատախազության ու Հակակոռուպցիոն կոմիտեի` այսօրվանից արդեն հրապարակային հարաբերությունների պարզումը բավականին մտահոգիչ է: Եվ խնդիրն այստեղ ոչ միայն Վլադիմիր Գասպարյանի գործն է: Կան մի շարք կոռուպցիոն գործեր, որոնք որոշակի փակուղում են հայտնվել: Եվ այդ քրեական գործերի զգալի մասն այդտեղ է հայտնվել քննության որոշակի փուլում դատաիրավական համակարգի այս կամ այն օղակի կայացրած վիճելի որոշումների արդյունքում:

Այս ֆոնին առավել արդիական է դառնում «Իրազեկ քաղաքացիների միավորման» առաջարկը, որով նախատեսվում է որոշակի անկախության տալ Դատախազության` կոռուպցիոն գործերի հսկողությունն իրականացնող ստորաբաժանմանը և շատ լուրջ չափորոշիչներով (և մրցույթով) ընտրել այդ ստորաբաժանման դատախազներին:

Կարծում եմ, որ այս տխուր իրավիճակն առիթ է ստեղծում, որ լրջորեն քննարկենք Դատախազությունում կոռուպցիոն հանցագործությունների քննության հսկողության առանձին կարգավորումների ներդրման կարիքը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր